մաթեմատիկական պատկերացումներ խումբ — 3-4տարեկան

Աշխատանքի նպատակը ՝ Զարգացնել երեխայի մեջ երկրաչափական պատկերների մասին հասկացությունը, զարգացնել ուշադրությունը, մեծի և փոքրի , շատի ու քչի, հաշվելու կարողությունը:Նպաստել որպեսզի երեխան սաովորի գույները , ավելի ճիշտ տրամաբանի և խոսքի զարգացմանը:

Ինչ խնդիր են ուզում լուծել՝ Երեխան կարողանա տարբերել գույները, չափերը, քանակը, կենտրոնացնել նրա ուշադրությունը:Զարգացնել տրամաբանելու հմտությունները:

Օգտագործված մեթոդներ ՝ Երկրաչափական պատկերներ ՝ քառակոսին, շրջանը, եռանկյունի խաղատախտակի վրա հատկացված մասերում ճիշտ տեղադրել, հետո այդ պատկերները բաժանվում են մասերի և երեխան արդեն կկարողանա ճիշտ դասավորել:

Արդյունքը՝ Աշխատանքը կատարելու ընթացքում երեխան կենտրոնացրեց ուշադրությունը, ճանաչեց գույները, ծանոթացավ երկրաչափական մի քանի պատկերի հետ, հասկացավ թե ինչ է բաժանել մասերի ասվածը, տարբերել մեծն ու փոքրի, հաշվել բաժանված մասերը:Երեխան տեսավ և հասկացավ , որ եթե բաժանված մասերը քանակով շատ են, ապա այդ մասերը ավելի փոքր են, իսկ եթե քիչ են ապա ավելի մեծ են:

ԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՈՍՔԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Նախադպրոցական տարիքում կապակցված խոսքի զարգացումը տեղի է
ունենում աստիճանաբար, մտածողության զարգացմանը համընթաց:

Նախադպրոցահասակ երեխաների միջավայրում կապակցված
խոսքի մշակումը հիմնականում տեղի է ունենում երկխոսության ե մենախոսության ուսուցման շնորհիվ:

Երկխոսության մշակումը երեխայի հաղորդակցման անհրաժեշտ ունակությունների զարգացման նպատակ է հետապնդում: Այն սոցիալական փոխներգործության բարդ ձե է. երբեմն երկխոսության մեջ մտնելն ավելի դժվար է,
քան մենախոսությամբ հանդես գալը: Այս պարագայում սեփական արտահայտությունների, հարցերի շուրջ մտածելը տեղի է ունենում դիմացինի խոսքի ընկալման հետ միաժամանակ: Երկխոսության մեջ մտնելը պահանջում է այնպիսի բարդ կարողություններ, ինչպիսիք են4 լսել ե ճիշտ հասկանալ զրուցակցի արտահայտած մտքերը, սեփական դատողություններն արտահայտել ձեաբանորեն ե շարահյուսորեն ճիշտ, պահպանել որոշակի հուզական տոն, լսել
սեփական խոսքը ե այլն:

Ավագ նախադպրոցական տարիքում երկխոսության զարգացման առումով մեծ նշանակություն ունի համատեղ գործունեությունը: Այդ ընթացքում առաջանում են իրադրությունների, գործողությունների քննարկման, համաձայնեցման կամ գնահատման խնդիրներ: Հաստատվում է փոխադարձ կապ: Տեղի է ունենում կարծիքների, մտքերի փոխանակում:

Երկխոսության նպատակաուղղված ուսուցումը տեղի է ունենում հատուկ
կազմակերպված խոսքային իրադրություններում: Այս մեթոդն իր մեջ կարող է
ներառել նաև հաղորդակցման մի քանի խնդիրների լուծման եղանակներ,
որոնք իրականացվում են՝
ա/ խոսքային (վերբալ) հիմքի վրա,
բ/ դաստիարակի հանձնարարությամբ որոշակի իրադրությունների արտացոլմամբ:
Առաջին դեպքում առաջարկվում է խոսքային տրամաբանության խնդրի
լուծման տարբերակ (երեխաներին ուղղվում են որոշակի հարցեր):
Երկրորդ դեպքում երեխաները գործնականորեն կատարում են հանձնարարությունները:
Երեխայի խոսքը զարգացնելու համար հարկավոր է շատ խոսել նրա հետ’
զրուցել նրան հետաքրքրող, հուզող թեմաներով, տարիքին մատչելի, հասանելի ամեն ինչի մասին, պատասխանել նրա հարցերին, անգամ դրդել երեխային’ հարցեր առաջադրելու։

Զրույցը նպաստում է երեխաների մտքերի ինքնուրույն արտահայտմանը,
ձեռք բերած գիտելիքների դրսևորմանը, վելուծական մտածողության զարգացմանը: Նախապես որոշված թեմայով’ ակնկալվող պատասխաններով
զրույցի համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ մթնոլորտ: Օրինակ,
նախընտրելի են հետևյալ թեմաները’ «Ես ուզում եմ դպրոց գնալ», «Ինչու՞ եմ
սիրում կենդանիներին», «Իմ ընտանիքի անդամները», «Տիկնիկն իմ կյանքում» և այլն: Դաստիարակը հետևում է, որ բոլոր երեխաները մասնակցեն
զրույցին, լինեն ակտիվ, անբռնազբոս, չշեղվեն թեմայից, կարողանան օբյեկտիվորեն հակադրվել, համոզել, համադրել մտքերը:
Զրույցի միջոցով կարելի է ներազդել երեխայի’ խոսք կառուցելու բոլոր
կարողությունների զարգացմանը: Այդ ընթացքում թույլատրելի է ուղղել նրա
սխալները, ճիշտ խոսքի օրինակներ բերել, զարգացնել երկխոսության և մենախոսության ունակությունները: Անհատական զրույցում առավել դյուրին է
երեխայի ուշադրությունը կենտրոնացնել սեփական խոսքի մեջ թույլ տրված
սխալներին: Դաստիարակը կարող է ուսումնասիրել երեխայի’ խոսքային կարողությունները, հայտնաբերել թերությունները, որոշել, թե ինչ ուղղությամբ
վարժություններ պետք է կատարել դրանք շտկելու ուղղությամբ, պարզել երեխայի հետաքրքրությունները, նպատակաուղղվածությունը և տրամադրությունը:

Հարցերը պետք է լինեն’

  • հստակ ձևակերպված,
  • նպատակաուղղված,
  • հակիրճ,
  • տեղին,
  • երեխաների տարիքին համապատասխան,
  • տրամաբանական հաջորդականությամբ կառուցված,
  • մտածելու տեղիք տվող:

Մանկավարժական գրականության մեջ երեխաների հետ զրույց ծավալելու նպատակ հետապնդող հարցերը դասակարգվում են հետևյալ կերպ.
Բաց հարցեր. նպատակահարմար են անմիջական հաղորդակցություն
սկսելու համար: Այս տիպի հարցերը հնարավորություն են տալիս մտածել և
ազատ պատասխանել: Դրանք չեն ենթադրում միանշանակ պատասխաններ:
Օրինակ’

  • Ինչպե՞ս օգնել հիվանդ տիկնիկին:
  • Ինչպե՞ս կվարվեիք դուք Պույ-պույ մուկիկի փոխարեն, եթե հայտնվեիք
    կոկոսում:
  • Ինչպե՞ս ավարտել հեքիաթը և այլն:
    Փակ հարցեր. պահանջում են միանշանակ պատասխաններ, որոնք հաճախ արտահայտվում են մեկ բառով, օրինակ’ «ա յո» կամ «ոչ»: Այս տիպի
    հարցերը նպատակահարմար է օգտագործել տեղեկատվության ստուգման
    կամ պատասխանի ընտրության հնարավորությունը սահմանափակելու համար: Խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել նման տեսակի հարցերը:
    Հուշող հարցեր. ինչպես երևում է անվանումից, այս հարցերը նպատակ
    ունեն երեխային հանգեցնելու այն պատասխանին, որն ակնկալում է դաստիարակը: Օրինակ. «Մի՞թե դու կարծում ես, որ այս մոտեցումը ճիշտ չէ»:
    Ենթատեքստով հարցեր. օգտագործվում են երեխաների լարվածությունը
    թուլացնելու և ակնկալվող պատասխանին հասնելու նպատակով: Դրանք ևս
    խոչընդոտում են երեխաների ազատ պատասխանելու հնարավորությանը:
    Օրինակ. «Դուք կարծում եք, որ ավելի ճիշտ է թուղթն այսպե՞ս փակցնել»:
    Հետադարձ կապն ապահովող հարցեր. սրանց միջոցով հնարավոր է
    ճշտել երեխաների կողմից նյութի ընկալումը և զրույցի մեջ նրանց ընդգրկված
    լինելը: Միաժամանակ դրանք ծառայում են զրույցի մասնակիցների պատասխանները զարգացնելու կամ հետագա քննարկումը խրախուսելու և շարունակելու նպատակին: Օրինակ.
  • Դուք ասացիք, որ ամառը չի՞ կարող մռայլ լինել:
    Ուղղորդող հարցեր. օգնում են երեխաներին կենտրոնանալ և ուշադրությունը սևեռել դիտարկվող նյութի այս կամ այն մասի վրա: Մասնավորապես
    նպատակահարմար է դրանք օգտագործել նոր թեմային անցնելուց առաջ անցած նյութն ամփոփելիս:
    Օրինակ. «Ի՞նչ իմացաք աշնանային ծաղիկների մասին, ի՞նչ նոր բառերի հանդիպեցիք»:

Ցանկալի է, որ երեխաներին առաջադրվող հարցեր մշակելիս դաստիարակները նկատի ունենան հետևյալ պահանջները.
Վստահ լինել, որ հարցը հասկացվել է:

  • Հարցը ձևակերպել հակիրճ:
  • Կշռադատել հարցի բարդությունը և երեխաների կողմից պատասխաններ ստանալու հնարավորությունը:
  • Խուսափել անորոշ հարցերից:
  • Երեխայի փոխարեն չպատասխանել հարցերին:

ՀԱՆԵԼՈՒԿԻ ԴԵՐԸ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆԻ
ՀՈԳԵԿԱՆ ԴՈՐԾ ԸՆԹԱՑՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

Կրթության ընդհանուր համակարգում նախադպրոցական ուսումնական հաստատությունն առաջին հ պատասխանատու օղակն է’ երեխաներին ժողովրդական
բանահյուսության ժանրին ծանոթացնելու գործում: Տվյալ ժանրին է դասվում նաև
հանելուկը, որի համատեքստում առարկաների և երևույթների կերպարային դրսևորումը ներկայացվում է առավել վառ ու բնորոշ հատկանիշներով:
Հանելուկ գուշակելը զարգացնում է երեխաների վերլուծական և ընդհանրացման ունակությունը և ձևավորում ինքնուրույն հետևություններ, մտահանգումներ
կատարելու կարողություն: Հանելուկը մեծ նշանակություն ունի երեխաների մտածողության զարգացման առումով: Գուշակումը երեխայի համար մտածողության
յուրօրինակ մարզանք է. նրանք դառնում են առավել հնարամիտ, դատողունակ,
արագ արձագանքելու պատրաստ և ինքնուրույն:
Հանելուկները լինում են տարբեր’ և թեմատիկայով, և բովանդակությամբ:
Դրանք արտացոլում են մարդու կենցաղը, կենդանական և բուսական աշխարհը,
շրջապատի առարկաները: Հանելուկը իրենից ներկայացնում է բառային-տրամաբանական առաջադրանք:

Գոյություն ունեն հանելուկի մի քանի տեսակներ.

  1. Հանելուկ-համեմաաություն, որտեղ գուշակվող առարկան համեմատվում է
    մեկ ա յլ առարկայի կամ երևույթի հետ, շեշտվում է ղրանց նմանությունը կամ տարբերությունը:
  2. Հանելուկ-նկարագրություն. ժարզապես նկարագրվում է որևէ առարկա կամ
    երևույթ:
  3. Համակցված հանելուկներ, երբ մեկ հանելուկի մեջ համակցված են և նկարագրություն, և համեմատություն:
  4. Սյուժեաային հանելուկներ, երեխաների կողմից հորինված հանելուկներ,
    որոնց դեպքում պահանջվում է տրամաբանելով սաեղծագործել սյուժեի տրամաբանական շարունակությունը:

Նախադպրոցականներին առաջադրվող հանելուկները կառուցվում են ընտանի
և վայրի կենդանիներին, հագուստին, սպասքին, բնությանը, տրանսպորտին և ա յլ
երևույթներին վերաբերող թեմատիկայով: Այդ տեսակի հանելուկներն առաջարկվում են կրասեր և միջին նախադպրոցական տարիքում:
Ավագ նախադպրոցական տարիքի երեխաներին հանելուկի ձևով արվում են
առավել բարդ տրամաբանական առաջադրանքներ, որոնք պահանջում են համեմատում, բացառում, համադրում: Դրանք այնպիսի հանելուկներ են, որոնց բովանդակությունը կարելի է վերլուծել տարբեր ձևերով:
Հանելուկի ուսուցումը սերտորեն առնչվում է առարկաների, խաղալիքների նկարագրության պարապմունքների հետ:

Հանելուկի գուշակումը հեշտացնելու համար երեխաներին պետք է սովորեցնել
ճիշտ լուծել տրամաբանական խնդիրը: Արպեսզի գուշակեն հանելուկը, պետք է
գործողությունները կատարեն հետևյալ հաջորդականությամբ.

  1. Առանձնացնել հանելուկում արված անհայտ օբյեկտի հատկանիշները, ինչպես նաև կատարել վերլուծություն:
  2. Համադրել և միացնել այդ հատկանիշները, որպեսզի հայտնաբերվի դրանց
    միջև գոյություն ունեցող հնարավոր կապը:
  3. Մոտավոր հատկանիշների և հայտնաբերված կապերի հիման վրա կատարել
    ենթադրություններ /մտահանգումներ/, այսինքն’ գուշակել հանելուկը:

Երեխաների կողմից օբյեկտների բնութագրական հատկանիշների ստեղծում
Երեխաների հետ արտահայտիչ խոսքի ուսուցման ոպղությամբ տարվող աշխատանքները պետք է սկսել համեմատել սովորեցնելուց (1-ին փուլ):
Հետո մշակվում են երեխաների կողմից տարբեր հանելուկներ կազմելու ունակությունները (2-րդ փուլ): Վերջնական փուլում 6-7 տարեկան երեխաները կարողանում են փոխաբերություններ կազմել (3-րդ փուլ):

Դաստիարակը կախում է հանելուկ կազմելու մոդելը պատկերող մի ցուցանակ և
երեխաներին առաջարկում որևէ առարկայի մասին հանելուկ կազմել.

մոդուլ1
Ինչպիսի՞ն է. էլ ի՞նչն է այդպիսին լինում
Տվյալ հանելուկի ստեղծման համար որպես օբյեկտ ընտրվել է արևը: Երեխաներին արվում են պատկերավոր բնութագրիչներ’ դաստիարակի առաջազրած հատկանիշներով.

  • Ի՞նչ գույն ունի արևը.
  • Դեզին (գրի է առնվում ցուցանակի ձախ հատվածի 1-ին տալում):
  • Ի՞նչ է անում արևը, տաքացնում է (լրացվում է 2-րդ տալում):
  • Ի՞նչ ձև ունի արևը, կլոր (լրացվում է 3-րդ սաղում):
    Դաստիարակը երեխաներին խնդրում է’ թվարկված հատկանիշներին համապատասխան կատարել համեմատություններ, և այդ տվյալները լրացվում են ցուցանակի աջ հատվածում.
    Ինչպիսի՞ն է.
    դեղին
    տաքաց նում է
    կլորէ
    է լ ի՞նչն է այդպիսին լինում
    ճուտիկը
    վառարանը
    գնդակը
    Ցուցանակը լրացնելուց հետո դաստիարակն առաջարկում է կարդալ հանելուկը’
    աջ և ձախ սյունակների մեջտեղում դնելով «ինչպես», «բայց … չէ» բառերը: Հանելուկը կարելի է ընթերցել ինչպես ամբողջ խմբով, այնպես էլ մեկ երեխայի հետ.
    Դեզին է, բայց ճուտիկ չէ,
    Տաքացնում է, բայց վառարան չէ,
    Կլոր է, բայց գնդակ չէ:
    մոդուլ 2
    Այս մոդելով աշխատելու մեթոդիկան համանման է առաջինին:
    Նորից կախվում է ցուցանակ, որն աստիճանաբար լրացվում է’ սկզբում աջ,
    հետո ձախ մասում:
    Այն լրացվում է ոզնու մասին հանելուկի հարցերով, նախատեսված է 5 տարեկան երեխաների համար:
    Ի ՞նչ է անում է լ ի՞նչն է /ո՞վ է/ այդպես անում
    Փնչացնում է (ինչպես ի՞նչը) ինչպես գնացքը
    Պաշարում է ինչպես տնտեսուհին
    Երերում է ինչպես ծեր պապիկը
    Այնուհետև դաստիարակն առաջարկում է հանելուկն ամբողջությամբ կազմել
    համեմատության միջոցով.
  • Փնչացնում է, ինչպես գնացքը,
  • Հավաքում է, ինչպես տնտեսուհին,
  • Երերում է, ինչպես ծեր պապիկը:
    Հանելուկի եացմում’ ժքստման մԽոցոմ.
  • Փնչացնում է, բայց գնացք չէ:
  • Հավաքում է, բայց տնտեսուհի չէ:
  • Երերում է, բայց ծեր պապիկ չէ:
  • Փշեր ունի, բայց վարդ չէ:

Նախագիծ

Պատասխանատու՝Սաթենիկ Վարդանյան

Վայրը՝մանկապարտեզ

Մասնակիցներ՝3_4տարեկաններ

Նպատակը՝

Ի՞նչ է անձրևը.Անձրևը մթնոլորտային տիպի բնական երեւույթ է: Այն առաջանում է ջրի գոլորշու խտացումից, որը թույլ է տալիս ստեղծել ամպեր, որոնք առավելագույն քաշին հասնելուն պես անձրևի տեսքով ընկնում են մակերեսի վրա:

Անձրևմթնոլորտային տեղումների տեսակ, որը դրսևորվում է ամպերից թափվող հեղուկի՝ 0,5 – 7 միլիմետր միջին տրամագիծ ունեցող կաթիլների տեսքով : Ավելի փոքր տրամագիծ ունեցող կաթիլներով արտահայտվող հեղուկ տեղումները անվանվում են շաղ: Ցողի կաթիլները անձրևից հետո առաջանում է ծիածան: Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Ընթացքը՝ Ճամբարականների հետ ծանոթանում ենք բնական երևույթներին, նրանց հետ կատարվող երևույթները, օգտակարության մասին:

Զբոսանք և զրույց երեխաների հետ, անձրևի ձամանակ ցույց տալ, իրենց ձեռքերի վրա զգալ և շոշափել կաթիլները: Բացատրել, որ անձրևի կաթիլները շատ են և հաշվել չի լինի:

Հայաստանում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ, աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին:

Նպատակը ընդլայնել երեխաների պատկերացումները բնության մասին:

Հարստացնել բառապաշարը այդ երևույթը բնութագրող ածականները օրինակ,( հորդառատ անձրև ) և այլն:Սովորեցնել սեր բնության երևույթների նկատմամբ:

Իմ Մասին

Ես՝ Սաթենիկ Ռադիկի Վարդանյանս, ծնվել եմ 1986թ․ օգոստոսի 1-ին,Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։ 1992-2003թ.թ. սովորել եմ Վայք քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում 2003թ. ընդունվել եմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական հա-մալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի դասվարական բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ առևտրի ոլորտում, բոլորովին կապ չունեցող իմ մասնագիտության հետ։ Այժմ ուզում եմ աշխատել իմ մասնագիտությամբ և ընդունվել եմ քոլեջ՝նախապատրաստվելու։

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ, հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և ԻզիդայիԹամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Արտաշես եվ Սաթենիկ

  • «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը Հայոց Արտաշես Ա թագավորի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնության մասին է. V դարում ժողովրդական երգիչներից գրառել է Մովսես Խորենացին: Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների                              կարգում պահենԵվ հավերժ թշնամությունԵրկու քաջ ազգերի մեջ հաստատեն:
  • Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.Հեծավ արի արքա Արտաշեսըգեղեցիկ Սևուկ նժույգըԵվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանըԵվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետըԵվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,Գցեց մեջքը ալանաց օրիորդիԵվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ                                            օրիորդի՝Արագ հասցնելով նրան իր բանակը:Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել. Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Արտավազդ եվ Արտաշես

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։

Перейти к верхней панели