Category Archives: Uncategorized

Իմ Մասին

Ես՝ Սաթենիկ Ռադիկի Վարդանյանս, ծնվել եմ 1986թ․ օգոստոսի 1-ին,Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։ 1992-2003թ.թ. սովորել եմ Վայք քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում 2003թ. ընդունվել եմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական հա-մալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի դասվարական բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ առևտրի ոլորտում, բոլորովին կապ չունեցող իմ մասնագիտության հետ։ Այժմ ուզում եմ աշխատել իմ մասնագիտությամբ և ընդունվել եմ քոլեջ՝նախապատրաստվելու։

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ, հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և ԻզիդայիԹամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Արտաշես եվ Սաթենիկ

  • «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը Հայոց Արտաշես Ա թագավորի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնության մասին է. V դարում ժողովրդական երգիչներից գրառել է Մովսես Խորենացին: Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների                              կարգում պահենԵվ հավերժ թշնամությունԵրկու քաջ ազգերի մեջ հաստատեն:
  • Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.Հեծավ արի արքա Արտաշեսըգեղեցիկ Սևուկ նժույգըԵվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանըԵվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետըԵվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,Գցեց մեջքը ալանաց օրիորդիԵվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ                                            օրիորդի՝Արագ հասցնելով նրան իր բանակը:Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել. Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Արտավազդ եվ Արտաշես

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Եթէ դու յորս հեծցես յԱզատն ի վէր ի Մասիս, զՔեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վէր ի Մասիս. Անդ կայցես Եվ զլոյս մի՛ տեսցես։»։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։

Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Արտավազդը նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։